Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Մի մեղադրեք գործարարներին, երբ ստիպված գնում են Աննայի հետ «ժամադրության»

Մի մեղադրեք գործարարներին, երբ ստիպված գնում են Աննայի հետ «ժամադրության»
03.05.2025 | 18:18

Մենք պարբերաբար լսում ենք քննադատություն, թե այս կամ այն գործարարը կամ որևէ այլ գործիչ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի կամ Աննա Հակոբյանի հետ, դասընթաց վարել Աննայի նախաձեռնած կրթական (իմ կարծիքով՝ իրականության մեջ աղանդավորական) դպրոցում։

Երբ խոսքը վերաբերում է պետական աշխատողներին ու մյուս քաղաքացիներին, ես ևս համարում եմ, որ ամոթալի է դառնալ իշխանության համար գործիք, բայց երբ խոսքը գործարարների մասին է, ես որոշակի բացառություն եմ անում։

Ինչո՞ւ։

Գործարարները չափազանց խոցելի են։ Նրանք տարիներ շարունակ մեծ դժվարություններով կարողանում են բիզնես հիմնել, հաջողության հասնել, բայց նրանց բոլոր հաջողությունները կարող են մեկ օրում հօդս ցնդել, եթե երկրի իշխանությունը սկսի լրջորեն հետապնդել ու որոշի ոչնչացնել կամ խլել այդ բիզնեսը։

Հիշո՞ւմ եք, 2015-ին Սերժ Սարգսյանն ինչպես ճնշեց Գագիկ Ծառուկյանին՝ հրահանգելով ՊԵԿ-ին ու մյուս պետական մարմիններին՝ համատարած ստուգումներ անել Ծառուկյանի բիզնեսում, ձերբակալել բազմաթիվ աշխատողների։ Ի՞նչ եղավ։ Ծառուկյանը ստիպված հետքայլ արեց՝ բացահայտ ասելով, որ ինքը վախենում է արյունահեղությունից և այլ զարգացումներից։

2024-ին տեսաք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի առերևույթ հրահանգով ՊԵԿ-ը հարձակվեց GG ընկերության վրա, քրեական գործեր հարուցեց միայն նրա համար, որ ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը համարձակվել էր հրապարակային կերպով աջակցել ընդդիմությանը և ընդառաջ չէր գնացել իշխանությանը։

Հետևաբար, մի մեղադրեք գործարարներին, երբ ստիպված գնում են Աննայի հետ ժամադրության կամ առերես ժպտում են Նիկոլին ու Աննային։ Նրանք այլ տարբերակ չունեն, այլապես իրենց ամբողջ ստեղծածը մեկ օրում կդառնա Աննայի բաժին, իսկ իրենք լավագույն դեպքում կլինեն քրեական գործով անցնող մեղադրյալ, վատագույն դեպքում՝ կալանքի տակ կամ «պատահաբար» ինքնասպան եղած։

Ավելի լավ է, հասկանանք գործարարներին ու չմեղադրենք նրանց, իսկ շատ ավելի լավ կլինի, եթե նրանց աջակցենք ու նաև նրանց ոչ հրապարակային օգնությամբ հասնենք մեր ազգային նպատակներին։ Հավատացեք, գործարարների մեծ մասը հայրենասեր մարդիկ են։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ